Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ են վիժում առողջ կանայք

Ինչո՞ւ են վիժում առողջ կանայք

Ամերիկյան Վերմոնտ քաղաքի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մարդու արյան երկու նոր խումբ. նոր խմբերի պատասխանատուն են երկու սպիտակուցներ: Գիտնականներն իրենք էլ ուղղակի ապշած են հայտնագործությամբ, քանի որ նախկինում համարվում էր, որ մարդն ունի արյան հիմնական չորս խումբ: Ճիշտ է, արյան փոխներարկողների միջազգային կազմակերպությունը հավելյալ 28 խումբ է առանձնացնում, սակայն այս հայտնագործությունից հետո, փաստորեն, դրանց ցանկը պետք է վերանայվի:

«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, արյան նոր խմբերը ստացել են Լենջերիս (Langereis) և Ջունիոր (Junior) անունները:
Սակայն կարևորն այն է, որ այս հայտնագործությունը հնարավորություն կտա պատասխանել որոշ հարցերի, որոնց նախկինում բժշկությունը պատասխաններ չուներ: Այդպես, արդեն իսկ գիտնականները, օգտվելով բացահայտված սպիտակուցների հետազոտությունից, կարողացել են բացատրել առողջ կանանց հղիության ընդհատման` վիժման երևույթը. պարզվում է, պատճառը մոր և պտղի իմունային անհամատեղումն է:

Պրոեկտի ղեկավար Բրայան Բալիֆը նշում է, հնարավոր է գոյություն ունեն ևս 10-15 արյան անհայտ խմբեր , այսինքն` այս բացահայտումը վերջինը չէր:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ